Wednesday, 17 06 2026
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է

Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»

Ուկրաինական ցանկացած կարգավորում պետք է հաշվի առնի Եվրամիության և նրա անդամ առանձին երկրների շահերը։ Այդ համաձայնության են եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի Ռուսաստանի կանցլեր Մերցը։ Նրանք Լոնդոնում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Ըստ տարածված հաղորդագրության, եվրոպական «եռյակը» ուկրաինական կարգավորման նախապայման է համարել «կրակի և ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի տնտեսական խորհրդաժողովի հարթակից այդ գաղափարը մերժել է և զինվորականներին «աշխատելու» կոչ արել։

Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները մոտենում են ճգնաժամի կետին։ Անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Կալասը տեղեկացրել է, որ Եվրամիության անդամ երկրների ռազմածովային ուժերը այսուհետև Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ գործողություններ կիրականացնեն ոչ միայն Բալթիկայում, այլև Միջերկրական ծովում։ Այդ որոշումը կայացրել են ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները։

Ակնկալվում է, որ հունիսի 15-ին Եվրամիությունը կհամաձայնեցնի նկատմամբ պատժամիջոցների քսանմեկերորդ փաթեթը, որը կտարածվի ավելի քան ութսուն իրավաբանական և ֆիզիկական անձի նկատմամբ։ Խոսքը առաջին հերթին Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ սերտորեն կապված ընկերությունների մասին է։ Ինչպես անոնսավորել է Կալասը, պատժամիջոցներ կսահմանվեն նաև «մարդու իրավունքները խախտող անձանց և քարոզիչների նկատմամբ»։

Ովքե՞ր են Ռուսաստանի քարոզիչները, որոնց նկատմամբ Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի, առայժմ պարզ չէ։ Վերջերս հրապարակվել է Ռուսաստանի հարյուր ազդեցիկ գործիչների վարկանիշային ցուցակը։ Առաջին հիսուն ազդեցիկ գործիչների շարքում տեղ է գտել նաև պետական հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը։ Սա բարձր վարկանիշ է և վկայում է, որ Կրեմլը չափազանց մեծ նշանակություն է տալիս պետական քարոզչությանը։

Եվրամիության պատժամիջոցները, կարելի է վստահաբար ասել, Ռուսաստանի պետական քարոզչության որևէ փոփոխության չեն հանգեցնի։ Ավելի հավանական է, որ Կրեմլը ավելի կխստացնի մամուլի նկատմամբ հսկողությունը։ Ռուսաստանի քարոզչության թիրախներից մեկը վերջին ամիսներին Հայաստանն է։ Մոսկվան այլեւս չի թաքցնում, որ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները «թշնամանք» են իր հանդեպ։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայել են, որ Մոսկվայի քարոզչական նարատիվները Հայաստանում բնակչության ավելի քան մեկ երրորդի համար «պահանջված» են։ Սա լուրջ ահազանգ է։ Իրավիճակը հաղթահարելու կամ գոնե շտկելու համար անհրաժեշտ է առաջին հերթին պետական մոտեցում՝ օրենսդրական կարգավորումներից մինչև դրամաշնորհների տրամադրում։ Բայց առաջին հերթին պետք են տեղեկատվա-քարոզչական նորագույն մշակումներ։ Այլապես Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը, որ կատարվել է հունիսի 7-ին, կմատնվի «տեղապտույտի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում