Sunday, 21 06 2026
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

ԱՄՆ զիված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան Apache ուղղաթիռի կործանման, որի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իսլամական Հանրապետությանը։ Իրանն էլ պատասխանել է ամերիկյան հարձակմանը՝ հարվածելով Բահրեյնին և Քուվեյթին։ Իրանը նաև հայտարարել է, որ թիրախավորել է Հորդանանում գտնվող ամերիկյան ուժերի ավիաբազան, սակայն Հորդանանի և ԱՄՆ-ի պաշտոնյաները չեն հաստատել դա։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ըստ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի և նավատորմի կործանիչները հարվածներ են հասցրել Իրանում՝ թիրախավորելով «հակաօդային պաշտպանությունը, ցամաքային կառավարման կայանները և հսկողության ռադարային կայանները»։

«Գործողությունը համաչափ պատասխան էր ԱՄՆ ուժերի և տարածաշրջանային ջրերով անցնող միջազգային առևտրային նավերի վրա վերջերս կատարված հարձակումներին», – հայտնել է Կենտրոնական հրամանատարությունը։

Հրամանատարությունը հարվածների մեկնարկի մասին հայտարարելուց շուրջ երեք ժամ անց տեղեկացրել է, որ գործողությունն ավարտված է։

Թրամփն ավելի վաղ Truth Social-ում գրառման մեջ հայտարարել էր, որ Իրանը խոցել է ամերիկյան ուղղաթիռը, երբ այն պարեկություն էր անում Հորմուզի նեղուցի վրայով։ Նա նշել էր, որ ԱՄՆ-ն «անհրաժեշտությունից դրդված պետք է արձագանքի այս հարձակմանը»։

Իրանի արտգործնախարարն էլ հայտարարել էր, որ երկրի տարածքի մոտ գտնվող օտարերկրյա ռազմական ուժերը «մշտական ​​​​վտանգի տակ են»՝ ավելի ուշ խոստանալով, որ ԱՄՆ-ի նոր հարվածներին պատասխան կլինի։

Աբբաս Արաղչին X-ում հայտնել է, որ իրանական ուժերը «որևէ հարձակում կամ սպառնալիք անպատասխան չեն թողնի»։

«Լքեք մեր տարածաշրջանը, եթե ուզում եք անվտանգ լինել», – գրել է նա։

Ի պատասխան ամերիկյան հարվածների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հարվածել է Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան երկու ռազմաբազաների։ Իր հերթին, Քուվեյթի բանակը հայտնել է, որ նույնպես արձագանքում է երկրի ուղղությամբ իրականացվող գրոհին։

Իրանը հայտնել է, որ ամերիկյան ուժերը թիրախավորել են Բանդար Աբբաս, Ջասկ, Սիրիկ քաղաքները և Քեշմ կղզին։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ վնասվել է հեռահաղորդակցության աշտարակ և ջրի երկու բաք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում