Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն «անընդունելի» և «սխալ» է համարել եվրոպական երկրների կողմից Ռուսաստանին առաջադրված նախապայմանները՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերի համար։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Ինչ վերաբերում է եվրոպացիների միջնորդական դերին, նրանք, հավանաբար, հեռու են միջնորդի դերում հանդես գալու պատրաստակամությունից։ Նախ, միջնորդական ջանքերը սկսելը՝ Ռուսաստանին որևէ պայման առաջադրելով, հավանաբար անտրամաբանական է, սխալ և, իհարկե, մեզ համար անընդունելի», – ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մամուլի ասուլիսում։
«Գլխավորն այն է, որ մինչ այժմ մենք տեսնում ենք, որ եվրոպացիները շատ ավելի կենտրոնացած են պատերազմի շարունակման, քան խաղաղության բանակցությունների վրա», – հայտարարել է Կրեմլի խոսնակը։









































