«Յուվենթուս»-ի պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է 3 տարվա որակազրկում ստանալ:
Իտալիայի ֆուտբոլի միությունը հայտնել է, որ 25-ամյա ֆուտբոլիստին 2009/2010 թվականների մրցաշրջանում պայմանավորված խաղերի մասնակցելու պատճառով մեղադրանքներ կներկայացվեն: Այդ ժամանակաշրջանում նա հանդես է եկել «Բարի»-ի կազմում:
Թուրինյան ակումբի կիսապաշտպան Սիմեոնե Պեպեին մեղադրում են, որ «Ուդինեզե»-ի խաղացող լինելով հանդերձ՝ նա չի հայտնել անարդար խաղերի կազմակերպման մասին:
Որակազրկումը որպես պատժամիջոց կարող է կիրառվել նաև Մարկո դի Վայոյի, Դանիելե Պարտանովեի և Անդրեա Մասյելոյի նկատմամբ:



































