Երեկ, մարզումների ժամանակ 27-ամյա չինացի մարմնամարզիկ Թենգ Խայբինը ձեռքի լուրջ վնասվածք է ստացել, ինչի հետևանքով ստիպված կլինի Լոնդոնի Օլիմպիական խաղերին հետևել տրիբունայից:
Թե ինչպես է մարզիկը, ով դարձել է աշխարհի 3 առաջնությունների հաղթող և Աթենքի Օլիմպիադայի չեմպիոն, վնասել ձեռքը, հայտնի չէ: Ենթադրվում է, որ մարզման ժամանակ նա մի քանի անգամ վայր է ընկել:
Խայբինի տեղը չինական թիմում, հավանաբար, կզբաղեցնի Գուո Վեյանգուն: