Thursday, 18 06 2026
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ

Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ Հայաստան ժամանած Եվրախորհրդի դիտորդական առաքելության ղեկավար Նատալի Լուազոյին և առաքելության ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է. «Վստահ ենք, որ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով, սակայն շատ կարևոր է, որ մեր գործընկերները դիտորդական առաքելություն իրականացնեն և իրենց գնահատականը տան, թե որքանով ենք մենք ապահովում այդ ամենը։

Կարող եմ ասել՝ այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն մեր երկրի ապագայի համար։ Դրանք չափազանց կարևոր են և մեծ նշանակություն ունեն։

Այս առումով ձեր ներկայությունը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակության ներկայությունը՝ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, շատ կարևոր է։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ նախընտրական շրջանում մեր երկրի կարողությունների և ժողովրդավարական դիմակայունության բարձրացման գործում ցուցաբերած աջակցության համար։

Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ մենք իսկապես մեծապես շահագրգիռ ենք, որ ընտրություններն անցկացվեն ազատ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, և Հայաստանը, հերթական անգամ, իր ընտրություններից հետո, ապացուցի, որ դեպի Եվրոպա ձգտող ժողովրդավարական երկիր է»։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նատալի Լուազոն ասել է. «Ինձ համար պատիվ է գլխավորել Եվրոպական խորհրդարանի այս պատվիրակությունը։ Մենք վեց անդամ ենք՝ ներկայացնելով չորս տարբեր ազգություններ և չորս տարբեր քաղաքական խմբեր։

Եվրոպական խորհրդարանի համար կարևոր են ոչ միայն այս ընտրությունները, այլև, ընդհանուր առմամբ, Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու ջանքերը։

Դուք գիտեք, որ խորհրդարանը քայլեր է ձեռնարկել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու ուղղությամբ։ Տեղի են ունեցել փոխայցեր և նախաձեռնություններ, որոնց շրջանակում Բրյուսել են այցելել քաղաքական առաջնորդներ, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներ, որի անդամներն, ի դեպ, ավելի վաղ այս տարի այցելել են Բրյուսել։

Իհարկե, մենք նաև ընդունել ենք բանաձև՝ Հայաստանի ժողովրդավարական կայունությանն աջակցելու վերաբերյալ։

Մենք մեծապես աջակցում ենք խաղաղության և կարգավորման այն օրակարգին, որում ներգրավված է Հայաստանը։

Ուրախ ենք, որ վերջերս Երևանում տեղի ունեցավ առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը»։

Հանդիպման ընթացքում կարևորվել են ժողովրդավարության, իրավունքի գերակայության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության բոլոր նորմերին համապատասխան ընտրությունների անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հետևողական ջանքերը։ Կողմերն ընդգծել են, որ ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների կազմակերպումը ժողովրդավարական պետության կայացման կարևորագույն նախապայմաններից է և քաղաքացիների՝ պետական կառավարման գործընթացներին մասնակցության հիմնարար մեխանիզմը։

Անդրադարձ է կատարվել երկրում տիրող ընդհանուր նախընտրական մթնոլորտին, ընտրական գործընթացի կազմակերպման ընթացքին, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց արդյունավետ դիմակայելու նպատակով պետական մարմինների ու պատասխանատու կառույցների կողմից իրականացվող աշխատանքներին։

Քննարկվել են ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման, քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքի լիարժեք ապահովման, հավասար մրցակցային պայմանների ստեղծման և ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակական վստահության բարձրացման հարցերը։

Այս համատեքստում ընդգծվել է անկախ և անաչառ դիտորդական առաքելությունների կարևոր դերը՝ ընտրական գործընթացների թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովման գործում։

Կողմերը կարևորել են ընտրությունները, որպես ժողովրդավարական ինստիտուտի շարունակական զարգացման և քաղաքական մշակույթի ամրապնդման կարևոր գործոն՝ նշելով, որ ժողովրդավարության կենսունակությունը պայմանավորված է ոչ միայն ընտրությունների կազմակերպմամբ, այլև քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ, քաղաքական պատասխանատվության բարձր մակարդակով և հանրային երկխոսության մշակույթի զարգացմամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին, ժողովրդավարական բարեփոխումների, ինստիտուցիոնալ զարգացման և պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։ Երկուստեք ընդգծվել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շարունակական խորացման կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի, կայուն զարգացման և խաղաղության օրակարգի առաջմղման։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում