Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է

Հայաստանի քաղաքական ուժերը և փորձագետները Լեռնային Ղարաբաղում 2020-2023 թթ․ իրադարձություններին, հատկապես Լաչինի միջանցքի շրջափակմանը անդրադառնալիս որպես կանոն դիմում են ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ Հայտարարությանը։ Բայց գոյություն ունի Ռուսաստանի Դաշնության նախագահի առ 10 նոյեմբերի 2020թ․ «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման միջոցառումների մասին» թիվ 695 հրամանագիրը, որ առայսօր «կախված» է Կրեմլի պաշտոնական կայքում։

Հայ փորձագետները, որքանով դիտարկվում է, առայսօր ուշադրություն չեն դարձրել այդ իրավական ակտի երրորդ կետին, որով Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարում է «Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանական Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև երկու ուղղությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնել»։

Այս հրամանագիրը ստորագրվել է ռազմական գործողությունների դադարեցումից ժամեր հետո։ Ռուսաստանի նախագահը գերազանց գիտեր, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև «անարգել հաղորդակցություն» հաստատելու համար պահանջվում է ոչ միայն կողմերի միջև քաղաքական նոր համաձայնություն, այլև տարիների ինժեներա-շինարարական աշխատանք, որպեսզի վերականգնվի երկաթուղագիծը, կառուցվի ավտոճանապարհ։

Այդուհանդերձ, Վլադիմիր Պուտինը ԱԴԾ-ին հրամայել է Հայաստանի նկատմամբ «վերահսկողություն սահմանել»։ Ճիշտ է, ձևակերպումը «դիվանագիտական» է, բայց հրամանագրի ընդունման ժամանակը վկայում է, որ այդ պահից «Մեղրիի անցուղու» նկատմամբ Հայաստանի իրավազորությունը ենթարկեցվում է ԱԴԾ վերահսկողությանը։

Ի՞նչ հետևանքներ դա կունենար Հայաստանի համար, եթե նոյեմբերի 9 -ի եռակողմ Հայտարարության 9-րդ կետը վերաձևակերպվեր ռուս-ադրբեջանա-հայկական «պայմանավորվածության», մնում է միայն ենթադրել։

Ի դեպ, Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները ժամանակին հայտնել են, որ «տարաձայնությունները ծագել են այն ժամանակ, երբ Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկել է Լաչինի միջանցքի վերահսկողությունը նույնպես փոխանցել ԱԴԾ-ին»։ Հնարավոր է, դա տեղեկատվական սադրանք է։ Բայց Հայաստանի դեպքում պարզ է, որ Ռուսաստանը նախագահի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացրել» է՝ ի տարբերություն Լաչինի միջանցքի, որի վերահսկողությունը վերապահվել է խաղաղարար զորախմբին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում