Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում

Օկուպացված Ղրիմի ողջ տարածքում և Սևաստոպոլ քաղաքում բենզինի ազատ վաճառքը լիովին դադարեցվել է։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է «տարածաշրջանի ղեկավար» Աքսիոնովը։ Նա թերակղզու բնակիչներին խնդրել է կայացված որոշմանը «ըմբռնումով մոտենալ» և հավաստիացրել, որ ուժային կառույցները, ճգնաժամային արձագանքման ծառայությունները և քաղաքային տրանսպորտը «վառելիքով ապահովված» են։ Ղրիմում վառելիքի ճգնաժամը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ։

Ուկրաինական աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Դոնի Ռոստով-Սևաստոպոլ մայրուղին «վերցված է դրոնային վերահսկողության տակ»։ Այդ տեղեկությունը անուղղակի հաստատել են Ղրիմի իշխանությունները՝ արգելելով տեսանկարահանել վառելիք տեղափոխող տրանսպորտային միջոցները։ «Բջջային հեռախոսի հավելվածով նույնիսկ հարազատին ուղարկված տեղեկությունը, որտեղ խոսք կա վառելիք ներկրող տրանսպորտային միջոցի մասին, գնահատվում է իբրև «աջակցություն ահաբեկչությանը», և անձը ենթարկվում է պատասխանատվության»,- ուկրաինական լրատվամիջոցներին պատմել է Սևոստոպոլի մի բնակիչ։

Այս ֆոնին առանձնահատուկ նշանակություն է ստանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գնահատականը, որ Ուկրաինան «ոչ միայն դիմադրում է, այլև հաջող պատերազմ է մղում»։ Այդ մասին նա ասել է Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ։ Ուկրաինական կարգավորման վերաբերյալ ԱՄՆ դիրքրոշումը, կարծես, վերանայվում է։ Նախագահ Թրամփը, ինչպես հայտնի է, մշտապես պնդել է, որ գետնի վրա իրավիճակը Ուկրաինայի օգտին չէ, և Կիևը պետք է հրադադարի հաստատմամբ ավելի շահագրգռված լինի։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը իր հերթին ասել է, որ Մոսկվան ուկրաինական կարգավորման բանակցությունների կողմնակից է, բայց «հակառակ կողմից նման ցանկություն չի տեսնում»։ Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն այցելել է Կիև։ Մեկ ամսից Հյուսիս-ատլանտյան դաշինքը Անկարայում հերթական գագաթաժողովն է գումարում, որին հրավիրվել է նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Ռուս-ուկրաինական պատերազմում «նոր իրավիճակին» զուգահեռ՝ Եվրամիության երկրները արտաքին գործերի նախարարների մակարդակով համաձայնեցրել են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցություններ սկսելու հարցը։

Այդ մասին մամուլի ասուլիսի ձեւաչափում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մաջյարը։ Նա հիմնավորել է, որ Ուկրաինան Անդրկարպատների հունգար բնակչության իրավունքների վերականգնման օրենսդրական փաթեթ է մշակել։ ՌԻԱ Նովոստիի տեղեկություններով, մինչ այդ Հունգարիայի վարչապետը Եվրահանձնաժողովի հետ բանակցություններ է վարել և հասել 16 միլիարդ եվրոյի ֆինանսական միջոցների ապասառեցման։ Եվրահանձնաժողովը այդ միջոցներին Հունգարիային զրկել էր նախկին վարչապետ Օրբանի «ռուսաստանամետ» դիրքորոշման պատճառով։

Իհարկե, Ուկրաինան դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի անդամակցի Եվրամիությանը։ Ստեղծված ճակատագրական նշանակության իրավիճակում, սակայն, Բրյուսելում ձեռք բերված համաձայնությունը քաղաքական առումով հսկայական նշանակություն ունի։ Ավելի կարևոր է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Ուկրաինայի մասնակցությունը։ Ռուսաստանի համար, երևում է, ստեղծվում է քաղաքական անբարենպաստ միջավայր։ Արտաքին գործերի նախարար Լավրովը «զարմացել» է, որ ԱՄՆ պետքարտուղարը հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրել է Ռուսաստանի «ցանկության բացակայությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում