Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է

Եթե Միացյալ Նահանգները իր նախաձեռնությունը իրոք առաջ մղեր, կարծում եմ, մենք վաղուց նստած պիտի լինեինք բանակցությունների սեղանի շուրջ, և ռազմական գործողությունները դադարած կլինեին։ RT Arabic հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոյի դիտարկմանը, որ ուկրաինական հակամարտության մոտալուտ կարգավորման «շանսերը շատ բարձր չի գնահատում»։ Լավրովի գնահատմամբ, դա նշանակում է, որ «Բայդենի պատերազմը դարձել է Թրամփի պատերազմ», քանի որ ամերիկացիները «Բրյուսելում հիմա ասում են, որ միջնորդ չեն, ամուր կանգնած են Ուկրաինայի կողքին»։

Ռուսաստանի արտգործնախարարը քննադատել է Ռուբիոյին, որ Անքորիջի բանակցություններին ներկա է գտնվել և «ինքն է տեսել ռուսաստանյան կողմի տրամադրվածությունը»։ Լավրովը մասնակիորեն բացահայտել է, որ ուկրաինական ճակատում հրադադարի պայմանները «առաջարկել է Միացյալ Նահանգները և Ռուսաստանը համաձայնել» է, բայց այժմ ԱՄՆ կեցվածքը «տարբերվում է այն առաջարկություններից, որ ինքը ներկայացրել» է։ ՌԴ արտգործնախարարը նաև հրապարակայնացրել է, որ ԱՄՆ-ը «կողմերին առաջարկում է միմյանց հետ պայմանավորվել» և դա «այնքան էլ հետեւողական» չէ։ Ի վերջո, նա ընդհանրացրել է, որ ԱՄՆ և Եվրամիության դիրքորոշման «միջև էական տարբերություն չկա»։

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կայացել է անցյալ տարվա օգոստոսի 15-ին, որից մի քանի օր հետո տեղեկություն է տարածվել, որ Միացյալ Նահանգների նախագահը առաջարկել է ռազմական գործողությունները շփման գծով դադարեցնել, ուկրաինական զորքերը դուրս բերել Դոնեցկի մարզի վերջին հատվածից և անցնել քաղաքական քննարկումների։ Այդ առաջարկությունը հետագայում Մոսկվան «խմբագրել» է, իսկ Ուկրաինան ի սկզբանե մերժել է Դոնեցկի մարզը հանձնելու հնարավորությունը։

ՌԴ արտգործնախարարի հայտարարություններից հասկանալի է դառնում, որ Մոսկվան դժգոհ է ԱՄՆ «ոչ հետևողական» կեցվածքից։ Սկզբունքորեն Ռուսաստանի հիասթափվածության պատճառը ավելի խորքային է։ Լավրովը արձանագրել է, որ ԱՄՆ-ի հետ ազդեցության գոտիների վերաբաժանման քաղաքականությունը գործնական արդյունքի չի հասել, Պուտինին չի հաջողվել Թրամփին համոզել, որ «Եվրոպան այլևս ուժի ազդեցիկ կենտրոն» չէ։

Այս առումով ուշագրավ է թուրքական բանակի պաշտոնաթող գեներալ Քանդեմիրի դիտարկումը։ Նա տեսակետ է հայտնել, որ ԱՄՆ-ը ծրագրում է Թուրքիայի ազդեցությունը սահմանափակել Մերձավոր Արևելքում, մինչդեռ Թուրքիան «նախանցյալ դարից եվրոպական տերություն» է։ Ֆինլանդիայի նախագահ Ստրուբը Եվրամիությանը կոչ է արել արագացնել բալկանյան երկրների անդամակցությունը։ Ըստ երևույթին, Բրյուսելում մտահոգված են, որ Թուրքիան բալկանյան երկրներում ազդեցություն է տարածում։

Եթե ԱՄՆ-Ռուսաստան «պաուզան» երկարաձգվի, իսկ Լավրովի և Ռուբիոյի հեռակա բանավեճը ռուս-ամերիկյան «գործարքի» հավանականությունը շատ զգալիորեն նվազեցնում է, ապա Մոսկվան, ամենայն հավանականությամբ, «թուրքական աշխարհի» հետ մերձեցման ուղեգիծ է ընտրելու»։ Ադրբեջանի ուղղությամբ փոխվարչապետ Օվերչուկի, Պուտինի հատուկ ներկայացուցիչ Տիտովի և փոխարտգործնախարար Գալուզինի «սեթևեթանքները» Մոսկվա-Բաքու խորքային երկխոսության վկայություն են։ TRIPP նախագծի իրականացման հայ-ամերիկյան արդեն ստորագրված համաձայնագիրը կարո՞ղ է հակակշռել Ռուսաստան-Իրան տրանսպորտային միջանցքը։ Արևելք-արևմուտք «միջանցքը», որի մի «թևը» նախատեսվում է անցկացնել Հայաստանով, համատեղո՞ւմ է ԱՄՆ-ի, Եվրամիության և Չինաստանի շահերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում