Monday, 15 06 2026
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա

Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում

Հունիսի լույս 5-ի գիշերը Ազովի ծովում դրոնային հարձակման են ենթարկվել «Նատրա» և «Ցիկրոն» բեռնանավերը։ «Նատրան» չորս հարվածից հետո կորցրել է անձնակազմի երկու անդամի։ «Ցիկրոնը» ստացել է երեք հարված, զոհվել է անձնակազմի երեք անդամ։ Քսանմեկ անձ փրկվել է՝ օգնություն ստանալով մոտակայքում գտնված մի նավից։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկու նավերի դեմ դրոնային հարձակման հետևանքով «հինգ ադրբեջանցի է զոհվել»։

Ըստ ընդդիմադիր Ժողճակատի «Ազադլըգ» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջի, զոհված և աղետից փրկված քսանվեց անձինք «Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ հարձակման ենթարկված նավերը, թեեւ գտնվել են օտարերկրյա դրոշների ներքո, վարձակալված են ադրբեջանական ընկերության կողմից, որ Ռուսաստանից Թուրքիա ցորենի ներկրման կապալառու» է։ Ադրբեջանական լրատվամիջոցը միանշանակորեն պնդել է, որ «բեռնանավերը ենթարկվել են ուկրաինական դրոնների հարձակմանը»։

Ավելի վաղ Ուկրաինայի պահանջով Իսրայելը Հայֆա նավահանգստում հրաժարվել է բեռնաթափել քսան հազար տոննա ցորեն։ Ուկրաինայի ԱԳՆ-ին հաջողվել է «անհերքելի ապացույցներ ներկայացնել, որ ցորենը ստացվել է օկուպացված տարածքներից, ուստի առքուվաճառքի գործարքը հակաօրինական» է։ Ըստ տեղեկությունների, անցած գիշերը Ազովի ծովում հարձակման ենթարկված բեռնանավերը Թուրքիայից նավարկում էին Դոնի Ռոստով, որպեսզի ցորեն բեռնեն։

Փաստացի Ուկրաինան խորտակել է երկու բեռնանավ, որ «վարձակալում է Ռուսաստանից Թուրքիա ցորենի բեռնափոխադրումների կապալառու հանդիսացող ադրբեջանական ընկերությունը», իսկ բեռնանավերի անձնակազմը բաղկացած է Ադրբեջանի քաղաքացիներից։ Ադրբեջանը պաշտոնապես հանդես է գալիս որպես Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպան, բայց փաստացի գործում է ի շահ Ռուսաստանի։ Եվ այստեղ խնդիրը մեկ-երկու բեռնանավը չէ։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից ամիսներ անց Թուրքիայի միջնորդությամբ Սև ծովում ստեղծվել է «պարենային ապահովման միջանցք»։ Այդ համաձայնությունների շրջանակներում Թուրքիան ստացել է ռուսաստանյան ցորենը պահեստավորելու, վերամշակելու և որպես սեփական արտադրանք՝ աֆրիկյան երկրներ ալյուր արտահանելու իրավունք։ Այդ գործարքում Ադրբեջանը ի՞նչ մասնակցություն ունի, հայտնի չէ։ Ազովի ծովում երկու բեռնանավերի դեմ հարձակումը վկայում է, որ Ուկրաինան Դոնի Ռոստովից Թուրքիա արտահանվող ցորենի նկատմամբ իրավունքի հարց է լուծում։

Հունիսի լույս 5-ի գիշերվա «միջադեպը» կարող է Ադրբեջանի և Ուկրաինայի միջև լարվածության պատճառ դառնալ, թեև ավելի մեծ է հավանականությունը, որ Ուկրաինայի օկուպացված տարածքներից ցորենի ապօրինի առեւտրի գործարքներում ներգրավվածության հրապարակայնացումից խուսափելով՝ պաշտոնական Բաքուն «կպարտակի» նաև իր քաղաքացիների սպանությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում