Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին

Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել ԵԱՏՄ-ին Ադրբեջանի մերձենալուն, քանի որ դա մեր կարծիքով կնպաստեր մեզ համար ընդհանուր եվրասիական տարածքում արդեն ձեւավորված տնտեսական կապերի հետագա ամրապնդմանը։ Ինչպես փոխանցել է ՏԱՍՍ-ը, այդ մասին Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովի պանելային քննարկմանը ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա գնահատմամբ, այդպիսի մերձեցումը «Ադրբեջանի տնտեսության համար շատ լավ դրական ազդեցություն կունենար, որովհետև երկիրը ապրանքների ընդհանուր շուկային հասանելիություն կստանար և կկարողանար համագործակցել տրանսպորտի, ծառայությունների և ներդրումների ոլորտներում»։ Ռուսաստանը, ըստ Գալուզինի, կուզենար Ադրբեջանը «տեսնել Եվրասիական բանկի բաժնետերերի կազմում և կարծում է, որ այդ քայլը բանկի միջոցների հաշվին հանրապետությունում խոշոր ծրագրերի ֆինանսավորման ճանապարհ կհարթեր»։

Ադրբեջանը այսպես կոչված «Մեծ վերադարձ», ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային ոլորտների արդիականացման ծրագրերի ֆինանսավորման լուրջ խնդիրներ ունի։ Ռուսաստանը փաստացի առաջարկում է այդ կարիքների մի մասը հոգալ Եվրասիական բանկից արտոնյալ վարկերի միջոցով, ինչպես նաև խոստանում ԵԱՏՄ տարածքում ադրբեջանական ապրանքների համար արտոնյալ պայմաններ ստեղծել։ Որքանո՞վ դրանք Ադրբեջանի համար գրավիչ կլինեն զուտ տնտեսական առումով, խնդրահարույց է, բայց Գալուզինի կողմից հնչեցված վերջին առաջարկությունը, հավանաբար, Բաքվին «կգայթակղի»։ Մոսկվան Բաքվին առաջարկում է «պատմաբանների մասնագիտական երկխոսություն սկսել» և «վերականգնել մշակութային-հումանիտար համագործակցությունը»։

Ղազախստանի նախագահի կողմից ներկայացված «Մեծ տափաստանը՝ թուրքերի նախահայրենիք» հայեցակարգը սկզբունքորեն հակասում է «ադրբեջանական ինքնության» Բաքվի պաշտոնական նարատիվին։ Ռուսաստանում, հավանաբար, այդ հանգամանքը կարևորել են և Ադրբեջանին առաջարկում են «պատմական ընդհանրության միասնական տեսություն» ընդունել։ «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտում արձանագրված է, որ Ռուսաստանը 1828 թվականին «օկուպացրել է Ադրբեջանը»։

«Պատմաբանների մասնագիտական երկխոսության» առաջարկությունը, կարծես, արվում է, որպեսզի կողմերի միջև պատմա-քաղաքակրթական լարվածությունը հաղթահարվի։ Գրեթե բացառված է, որ Ադրբեջանը հրաժարվի «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտի սկզբունքային նշանակության ձևակերպումից։ Մնում է ենթադրել, որ Ռուսաստանը պատմա-քաղաքական զիջում է առաջարկում։ Բաքվի նարատիվը, որ «Հայաստանը կազմավորվել է ադրբեջանական հողերի վրա», ուղղակիորեն բխում է «Պետական անկախության վերականգնման մասին» հիշյալ ակտից։

Մոսկվան, այսպիսով, Բաքվին առաջարկում է «ընդհանուր հայեցակարգ ստեղծել»։ Դա կարող է արվել միայն Հայաստանի պատմության խեղաթյուրման հաշվին։ Իսկ պատմության խեղաթյուրումը չի կարող քաղաքական հետեւանքներ չունենալ։ Եթե Գալուզինի հայտարարությունը իրոք պետական մակարդակով մշակված է կամ գտնվում է մշակման փուլում, ապա պետք է արձանագրել, որ Ռուսաստանը Ադրբեջանին ԵԱՏՄ է հրավիրում՝ խոստանալով «Հայաստանի պետականությունը պատմականորեն լուծարել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում