Thursday, 16 07 2026
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Չեմպիոնների լիգա. «Միլան»-ը պարտությամբ մեկնարկեց (տեսագրություն)

>Երեկ մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչը: «Միլան»-ը հանրահայտ «Սան Սիրո»-ում ընդունեց անգլիական «Տոտենհեմ»-ին: Խաղից առաջ երկու մարզիչներն էլ լուրջ կադրային խնդիրներ ունեին. «Տոտենհեմ»-ից բացակայում էին վնասվածքներ ստացած Բեյլն ու Ջենասը, իսկ Ալլեգրին ոչ միայն չէր կարող խաղադաշտ դուրս բերել թիմի նորեկներ Կասսանոյին, Էմանուելսոնին և վան Բոմելին, այլև վնասվածքներ ունեին Ամբրոզինին, Պիրլոն ու Բոատենգը:

Առաջին խաղակեսն անցավ «խթաններ»-ի բացահայտ առավելությամբ: Ռեդնափի սաները հենց խաղասկզբից նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքն ու անընդհատ երկար փոխանցումներով փորձում էին մրցակցի տուգանային հրապարակում գտնել բարձրահասակ Քրաուչին: Անգլիացու հետ պայքարում հաճախ հաղթող էր դուրս գալիս Աբբիատին, բայց դրվագներից մեկում հարձակվողի՝ արմունկով պատահական հարվածից հետո դարպասապահը վնասվածք ստացավ ու չկարողացավ շարունակել հանդիպումը: Նրան փոխարինեց Մարկո Ամելիան: Առաջին իրական վտանգավոր հարվածը կայացավ միայն խաղակեսի վերջին րոպեին. Վան դեր Վաարտի թնդանոթային հարվածը հիանալի ցատկով ետ մղեց Ամելիան:

Երկրորդ խաղակեսում արդեն բոլորովին այլ տեսարան էր: Ալլեգրին Զեեդորֆին փոխարինեց Պատոյով, և «Միլան»-ը սկսեց գործել երկու առաջ քաշված հարձակվողով` Պատո, Իբրահիմովիչ և մեկ ենթահարձակվողով` Ռոբինիո: Տանտերերի գրոհները գնալով ավելի վտանգավոր էին դառնում: Եթե առաջին խաղակեսում անկյունայինների քանակը 0:4 էր՝ հօգուտ հյուրերի, ապա երկրորդ խաղակեսում տանտերերի վաստակած 9 անկյունայինների դիմաց «խթաններ»-ն ընդամենը 1-ի իրավունքը ձեռք բերեցին: Գոմեսի դարպասի մոտ ամենավտանգավոր պահերն էլ ստեղծվեցին հենց անկյունայինների խաղարկումից հետո. բրազիլացին Յեպեսի գլխի հարվածներից հետո երկու անգամ փրկեց իր թիմին:

Իտալացիները հարձակվում էին, իսկ «Տոտենհեմ»-ը սպասում էր հակագրոհելու իր հնարավորությանը, որն ի վերջո տրվեց նրանց. 80-րդ րոպեին միլանցիները մրցակցի տուգանային հրապարակի մոտ կորցրին գնդակը, հյուրերն առանց վայրկյան կորցնելու գտան իրենց ամենաարագ ֆուտբոլիստին` Լենոնին, վերջինս արագության տակ շրջանցեց իր դիմաց մնացած միակ պաշտպան Յեպեսին և փոխանցում կատարեց կիսադատարկ դարպասի դիմաց մնացած Կրաուչին, որը 12 մետրից չվրիպեց: Վերջին տասը րոպեներն անցան «Միլան»-ի կատարյալ առավելությամբ: Խաղավարտից առաջ Ռոբինիոն մի քանի մետրից չկարողացավ գրավել դարպասը:

Հանդիպումից հետո իր մասին կրկին հիշեցրեց Ջենարո Գատուզոն: Տաքարյուն իտալացին նետվեց դեպի մրցակցի պահեստայինների նստարան ու սկսեց հաշիվներ պարզել Ռեդնափի օգնականի հետ, որին արդեն հասցրել էր հարվածել խաղի ընթացքում, բայց մրցավարը չէր նկատել:

Ինչևէ, «Տոտենհեմ»-ը հյուրընկալվելիս հաղթեց մինիմալ հաշվով և պատասխան խաղից առաջ արդեն հաջորդ փուլ դուրս գալու շատ ավելի լավ հնարավորություններ ունի:   


 



Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում