Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեք Ուիլշերը շարունակում է վերականգնվել վնասվածքից: Այդ պատճառով լոնդոնյան ակումբի խաղացողը բաց է թողել վերջին մրցաշրջանն ամբողջությամբ:
«Ես դրական եմ գնահատում ստեղծված իրավիճակը, բայց կան բաներ, որոնք տագնապալի են»,- մարզչի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
«Բժիշկներն ասացին, որ վերականգնումն ընթանում է բնականոն հունով: Նա այժմ մարզվում է մարզասրահում: Մտածել, թե օգոստոսին կամ սեպտեմբերին նրան կտեսնենք խաղադաշտում, իմաստ չունի: Բացի այդ, մենք չենք ուզում շտապել»:








































