Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան համեմատել է Քրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին: Այս խաղացողներին շատերը համարում են ժամանակակից ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստներ:
«Ռոնալդուն երբեք չի հասնի Մեսսիի խաղամակարդակին: Լիոնելին անհրաժեշտ չէ Քրիշտիանուի ուժը, նա պարզապես կշրջանցի հակառակորդին և կհայտվի դարպասի դիմաց:
Երբ Ռոնալդուն շահեց «Ոսկե գնդակ»-ը, նա ասաց Մեսսիին` այլևս ոչ մի երկրորդ հորիզոնական: Այժմ արծաթը Ռոնալդուի հնարավորությունների առավելագույն սահմանն է»,- հայտարարել է Մարադոնան:









































