«Տոտենհեմ»-ի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն իր ակումբի կողմից կտուգանվի 80 000 ֆունտով: Այդ մասին տեղեկացնում է բրիտանական մամուլը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հրաժարվել է մարզվել թիմի հետ և մեկնել ԱՄՆ` նախամրցաշրջանային շրջագայության, քանի որ ցանկանում է լքել ակումբն այս ամռան ընթացքում:
26-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ը, որը, սակայն, առայժմ պատրաստ չէ վճարել «Տոտենհեմ»-ի պահանջած 40 մլն ֆունտը:








































