«Չելսի»-ի ֆուտբոլիստներն իրենց չվերթի ուշացման պատճառով ստիպված են եղել մարզում անցկացնել Սիեթլի օդանավակայանի թռիչքային գոտում:
Ռոբերտո Դի Մատեոյի սաները պետք է ուղևորվեին Նյու-Յորք` ՊՍԺ-ի հետ ընկերական խաղ անցկացնելու համար, բայց օդանավակայանում խնդիրներ են առաջացել, և չվերթը հետաձգվել է մի քանի ժամով:
Դի Մատեոն իր սաներին հրավիրել է թռիչքային գոտի և մարզում է անցկացրել:









































