Wednesday, 24 06 2026
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել

Միացյալ Նահանգները պետք է իր միջուկային սպառազինությունները դուրս բերի Եվրոպայից և բացահայտի դրանց տեղաբաշխման ենթակառուցվածքները։ Այդ մասին, ինչպես փոխանցել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Անդրեյ Բելաուսովը։ Ըստ ռուսաստանցի դիվանագետի, «նկատի ունենալով, որ Ռուսաստանի տարածքում քաղաքացիական և ռազմական կարևորագույն ենթակառուցվածքները կարող են խոցվել, Եվրոպայում ամերիկյան միջուկային զենքը ըստ էության ռազմավարական» է, ուստի Ռուսաստանը «պնդում է, որպեսզի այն Եվրոպայից դուրս բերվի և վերադարձվի ԱՄՆ»։

ՏԱՍՍ-ի պարզաբանմամբ, ավելի վաղ Finacial Times-ը գրել է, որ ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցները «քննարկում են Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում միջուկային զենք կրելու ունակ ամերիկյան ինքնաթիռների տեղաբաշխման հնարավորությունները»։ Այլ տեղեկություններով՝ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները նման հեռանկարը պայմանավորել են Ռուսաստանի «միջուկային շանտաժը դիմագրավելու անհրաժեշտությամբ»։

ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի հայտարարությունը տարածվել է բավական տագնապահարույց իրավիճակում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հունիսի 9-ի հայտնել է, որ Ռուսաստանը «դրոնային հարված է հասցրել Չեռնոբիլի ԱԷԿ-ի մոտ միջուկային թափոնների պահեստարանին»։ Զելենսկին ասել է, որ «ռադիացիայի վտանգավոր աճ չի արձանագրվել, բայց ֆոնային փոփոխություն տեղի է ունեցել»։ Ուկրաինայի նախագահի գնահատմամբ՝ Ռուսաստանը «Եվրոպային միջուկային սպառնալիք է ներկայացրել»։ Նույն օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը «բացարձակապես անընդունելի» է համարել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու և շփման գիծը ֆիքսելու մասին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների առաջարկությունը։

Եվրոպայից ամերիկյան միջուկային սպառազինությունները հեռացնելու պահանջը վկայում է, որ Ռուսաստանը չի բացառում տարբերակ, երբ ստիպված կլինի տակտիկական միջուկային մարտագլխիկներ կիրառել։ Ռուսաստանցի դիվանագետի ձևակերպումներից հասկացվում է, որ Մոսկվան ձգտում է խուսափել ԱՄՆ հետ առճակատումից։

Բացառված չէ, որ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը ԱՄՆ-ին միջնորդական առաքելության վերադառնալու խնդրանք է, բայց «դեմք պահելու» համար դա ներկայացնում է որպես միջուկային գերտերությունների միջև «անվտանգության երաշխիքների փոխանակում»։ Ամեն դեպքում, կարծես, ակնհայտ է, որ Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու ոչ մի մտադրություն չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում