Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների՝ գրոհել են տարածաշրջանում ամերիկյան 20-ից ավելի օբյեկտի վրա: Այս մասին հաղորդում է իրանական պետական IRIB հեռուստառադիոընկերությունը։
«Իրանական տարածքի դեմ ԱՄՆ-ի գիշերային ագրեսիային ի պատասխան՝ գրոհի է ենթարկվել տարածաշրջանում ամերիկյան շահերը ներկայացնող ԱՄՆ-ի 21 օբյեկտ», – մեջբերել է հեռուստառադիոընկերությունը բանակի հայտարարությունը։










































