The Guardian-ի փոխանցմամբ՝ Բելֆաստում սուդանցի միգրանտի կողմից իրականացված դանակահարությունից հետո Բրիտանիայում մասշտաբային անկարգություններ են սկսվել։
Ծայրահեղ աջակողմյան գործիչների կոչերով փողոց դուրս եկած քաղաքացիները Հյուսիսային Իռլանդիայի մի շարք քաղաքներում, ինչպես նաև Լոնդոնում ու Գլազգոյում հրկիզել են տներ, մեքենաներ և ավտոբուսներ, թալանել խանութներ ու ներխուժել ներգաղթյալների բնակարաններ։
Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը, իրավապահները հարձակումը չեն դիտարկում որպես ահաբեկչություն, իսկ երկրի ղեկավարությունն ու ոստիկանությունը բնակչությանը կոչ են անում տուրք չտալ սոցցանցերում տարածվող հակաիմիգրացիոն կոչերին և պահպանել հանդարտություն։








































