Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ՝ քննարկելով տարածաշրջանային վերջին զարգացումներն Իրանի հարավային տարածքների դեմ ԱՄՆ-ի իրականացրած ռազմական հարվածներից հետո։ Այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Իրանի տարածքի դեմ ամերիկյան ագրեսիայից հետո արագ զարգացող անվտանգության իրավիճակը։
Զրույցների ընթացքում Արաղչին դատապարտել է ԱՄՆ ռազմական հարվածները՝ որպես Իրանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։ Նա ընդգծել է Իրանի ինքնապաշտպանության անբաժանելի իրավունքը և հաստատել Իրանի զինված ուժերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների օրինականությունը։








































