Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, բայց ֆորմալ առումով մնում է կազմակերպության անդամ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայաստանը իսկապես կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, չնայած ֆորմալ առումով մնում է լիիրավ անդամ. այստեղ առկա է Հայաստանի պետական դրոշը՝ ՀԱՊԿ-ի մյուս պետությունների դրոշների հետ միասին», – լրագրողներին ասել է Լավրովը։
Ըստ նրա՝ Հայաստանն արդեն իսկ ընդունել է Եվրամիությանը միանալու մասին օրենք, ուստի երկրի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի։
«Գիտեք, Հայաստանն արդեն իսկ ընդունել է ԵՄ-ին միանալու մասին օրենք, ուստի հարցն արդեն իսկ հրատապ է։ Սա, իհարկե, պետք է հրատապ լուծում է պահանջում», – մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։







































