«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտնել է, որ ամսական կտրվածքով մոնիտորինգ է իրականացնում ռուսական շուկա մուտք գործող հայկական արտադրանքի նկատմամբ։
«Մենք այժմ ամսական մոնիտորինգ ենք անցկացնում ռուսական շուկա մուտք գործող արտադրանքի նկատմամբ։ Դիտարկում և վերլուծում ենք։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ արտադրանքի գծով բացահայտված խախտումների աճ կա, մեր գործընկերները դուրս են գալիս բանակցությունների»,- ասել է նա։









































