Armchess.am-ը տեղեկացնում է, որ գրոսմայստեր Գիորգի Բագատուրովը (Վրաստան) Բուլղարիայի Վառնա քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Բագատուրովին շնորհվեց երրորդ մրցանակը:
Միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը (Բուլղարիա) վաստակեց 5,5 միավոր և 74 մասնակիցների մեջ գրավեց 16-րդ տեղը:
8 միավորով մրցաշարի հաղթող դարձավ բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովը:







































