Բրազիլական ֆուտբոլի ծագող աստղ, «Ինտերնասիոնալ»-ի կիսապաշտպան Օսկարը «Չելսի» պաշտոնական տեղափոխությունից առաջ բուժզննում է անցնում լոնդոնյան ակումբում: 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմել է 25 մլն ֆունտ:
TribalFootball-ի փոխանցմամբ` ֆուտբոլիստը Ռոբերտո դի Մատեոյի թիմին կմիանա Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելուց հետո, որը կկայանա հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը:
Այսպիսով` «Չելսի»-ն 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ արդեն ծախսել է 63.5 մլն ֆունտ` իր կազմ հրավիրելով Էդեն Ազարին, Մարկո Մարինին և Օսկարին:



































