«Միլան»-ի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը տեղափոխվեց ՊՍԺ: Այդ մասին հաղորդում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը: Շվեդիայի հավաքականի առաջատարն իր նոր ակումբի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել:
Այսօր խաղացողը հաջողությամբ անցավ բուժզննումը, որից հետո ստարագրեց համաձայնագիրը: «Ռոսոներիներ»-ը ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից կստանան 22 մլն եվրո, իսկ Իբրահիմովիչը կստանա 14 մլն եվրո տարեկան աշխատավարձ: Այսպիսով` Իբրան կդառնա աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` Մախաչկալայի «Անժի»-ի հարձակվող Սամուել Էտո’ Օից հետո:
«Միլան»-ի կազմում 30-ամյա հարձակվողն անցկացրել է 85 խաղ ու խփել 56 գոլ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՍԺ-ն ձեռք էր բերել պաշտպան Տիագո Սիլվայի ու հարձակվող Էսեկիել Լավեսիի իրավունքները` «Միլան»-ից ու «Նապոլի»-ից:









































