Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Երթ` սիրիահայերի հայրենադարձությունը պատշաճ կատարելու պահանջով

Հուլիսի 19-ին, ժամը 10:30-ին կանցկացվի երթ` սիրիահայերի հայրենադարձությունը պատշաճ կատարելու պահանջով: Երթը կսկսի Կառավարության շենքի մոտից(Հրապարակի ժամացույցի մոտ):

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրիայում տեղի ունեցող բախումները օրակարգային են դարձրել տեղի բազմահազարանոց հայ համայնքի անվտանգության հարցը: Միաժամանակ նոր նշանակություն է ձեռք բերել համայն հայ ժողովրդի հայրենահավաքության և մասնավորապես արտերկրի տարբեր գաղթօջախներից հայրենադարձության խնդիրը:

Անկախության վերանվաճումից հետո սպասելի էր, որ հայրենի կառավարությունը տարբեր երկրներում հանգրվանած մեր հայրենակիցներին պետք է գրկաբաց հրավիրեր մասնակցելու ազգային պետության շինարարությանը, բարգավաճմանը և պաշտպանությանը: Սակայն հայրենադարձության ինքնաբուխ առաջին փորձերից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի կառավարությունը հայրենադարձության ծրագիր չունի, դրանում շահագրգռված չէ և արտերկիրը դիտարկում է միայն որպես նյութական օժանդակության աղբյուր: Այսօր էլ մեր պաշտոնատարների համար հայրենադարձությունը կոնկրետ սփյուռքահայերի անձնական գործն է, որի հնարավորությունները, փաստորեն, ոչինչով առավել չեն որևէ օտարազգիի Հայաստան ներգաղթելու պայմաններից:

Բնական է, որ քաղաքական և պատերամական անկայություն ապրող երկրներում հակամարտության մեջ չներգրավված բնակչությունը ձգտում է հեռանալ վտանգավոր շրջաններից: Այդպիսի երկրների աշխարհագրությունը, որտեղ առկա է մեծաթիվ հայ բնակչություն շարունակում է ընդարձակվել: Երեկ Իրաքից, այսօր Սիրիայից, վաղը, հնարավոր է, մեկ այլ երկրից հեռանալու որոշում կայացրած բազմաթիվ հայ ընտանիքեր միշտ չէ, որ ընտրում են հայրենիքը` նախապատվությունը տալով այլ երկրներում փախստականի ավելի արտոնյալ կարգավիճակ ստանալուն: Դրա գլխավոր պատճառը հայրենկիցներին ընդունելու Հայաստանի կառավարության անպատրաստությունն է և չկամությունը:

Այսօր Սիրիայից ժամանող մեր հայրենակիցները արդեն բախվում են այդ անպատրաստությանը և չկամությանը:

ՀՀ կառավարությունից պահանջում ենք.

1. Մշակել բոլոր երկրներից հայրենադարձության ընդհանուր և ընդարձակ ծրագիր:

2. Վտանգավոր շրջաններից հայրենադարձությունը կազմակերպել արագացված ձևով, չսպասելով ճգնաժամի խորացմանը, ինչը կարող է զոհերի և անհաղթահարելի խոչընդոտների պատճառ դառնալ:

3. Անհապաղ մատչելի պայմաներ ստեղծել Սիրիայից և այլ երկրներից բոլոր ներգաղթել ցանկացողների համար, այդ թվում մեկ ուղղությամբ մեկանգամյա անվճար ուղևորափոխադրում և նվազագույն քանակի անձնական բեռների փոխադրում: Թույլ չտալ մասնավոր փոխադրողների կողմից իրավիճակի շահագործում:

4. Սահմանել հայրենադարձվածի կարգավիճակ, որը կենթադրի շատ ավելի արտոնյալ պայմաններ, քան որևէ երկիր կարող է տրամադրել փախստականներին, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիության արագացված ձեռք բերում:

5. Բոլոր հայրենադարձներին տրամադրել ժամանակավոր կացարաններ և մշտական բնակարաններ ձեռք բերելու արտոնյալ պայմաններ, հատկապես Արցախի ազատագրված տարածքներում:

6. Կրթական հաստատություններում ստեղծել հատուկ պայմաններ սփյուռքահայերի երեխաների կրթությունը արդյունավետ շարունակելու համար, սահմանել մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու չափաբաժիններ:

7. Տրամադրել վարկ ստանալու արտոնյալ պայմաններ, ինչպես նաև օժանդակել աշխաատանք գտնելուն, այդ նպատակով վերապատրաստվելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում