Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն, ով շուտով պաշտոնապես կգլխավորի Ռուսաստանի ազգային հավաքականը, իր սպասելիքներն է հայտնել առաջիկա աշխատանքից:
«Մենք շատ անելիքներ ունենք: Սա մեծ մարտահրավեր է ինձ համար: Մեր հիմնական նպատակը 2014 թվականի աշխարհի առաջնությունում խաղալն է: Թիմին բարդ խումբ է բաժին ընկել, բայց ես հավատում եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել որակավորման փուլը:
Բոլորս տեսել ենք «Եվրո-2012»-ի ժամանակ Ռուսաստանի ընտրանու ցուցադրած խաղը: Խնդիրն այն է, որ ռուսական առաջնությունում ակումբների կազմում կարող են խաղադաշտ դուրս գալ 7 այլազգի և 4 ռուսաստանցի: Նման պարագայում ազգային հավաքականի մարզչի աշխատանքը բարդանում է»,- Կապելոյին մեջբերում է իսպանական մամուլը:




































