Yahoo! Contributor network-ը հաղորդում, է որ Հայաստանում ապրում է MMA վեցամյա մարտիկ, ով շատ ժամանակ է անցկացնում պարապելով և նայելով UFC-ի խաղերը:
Համացանցում հայտնված տեսանյութում 6-ամյա Մինաս Ավագյանը պարտության է մատնում իր հակառակորդին` 7-ամյա Հայկ Թաշչյանին` հաղթանակ տանելով Հայաստանի մարտական առաջնությունում:
Մարտի ընթացքում ոչ մի կաթիլ արյուն չի թափվել: Փոքրիկ Մինասը դեռևս խաղի սկզբում մեծ վստահություն էր ցուցաբերում:
Խաղից հետո նույնպես Մինասը լի էր վստահությամբ: Նա երևակայական գերեզման փորեց իր հակառակորդի համար, այնուհետև կանգնեց դրա վրա ու ավարտեց աշխատանքը: