«Մանչեսթեր Սիթի»-ի հանրահայտ հարձակվող Մարիո Բալոտելիի հարազատ մայրը հավաքարար է աշխատում Մանչեսթերի գրասենյակներից մեկում`1 ժամում 6 ֆունտ աշխատավարձով:
Ինչպես հայտնի է, Մարիոն ծնվել է աղքատ ընտանիքում: 2 տարեկան հասակում հաճախ հիվանդացող տղային որդեգրել է Բալոտելի ընտանիքը:
Ներկայումս Մարիոն շաբաթական 120 հազար ֆունտ է վաստակում, թիմի մարզումներին գնում Bentley Continental GT ավտոմեքենայով, Մանչեսթերի մերձակայքում էլ շքեղ առանձնատուն ունի:
Այլ պայմաններում է ապրում նրա կենսաբանական մայրը: Վերջերս Ռոզա Բարվուան Իտալիայից տեղափոխվել է Մանչեսթեր, որպեսզի ավելի մոտ լինի Մարիոյին: Սակայն որդին հազվադեպ է այցելության գնում մորը:








































