The Times-ի տեղեկացմամբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնական առաջարկ է արել «Էվերթոն»-ին թիմի պաշտպան Լեյթոն Բեյնսի տրանսֆերի գնման վերաբերյալ:
«Սատանաներ»-ը պատրաստ են 12 մլն ֆունտ վճարել խաղացողի իրավունքների դիմաց: Չնայած, ամենայն հավանականությամբ, տրանսֆերային գործարքը չի կայանա, քանի որ մինչ այդ «Էվերթոն»-ը մերժել է «Լիվերպուլ»-ի` 19 մլն ֆունտի առաջարկը:
Անցած մրցաշրջանում Բեյնսը «Էվերթոն»-ի կազմում անցկացրել է 33 հանդիպում` դառնալով 4 գոլի հեղինակ:









































