Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը ATP վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում անցկացրած շաբաթների թվով նոր ռեկորդ սահմանեց:
Ռոջերը պատվաբեր հորիզոնականը զբաղեցրել է 287 շաբաթ: Այսպիսով` Ռոջերը գերազանցեց ամերիկացի հանրահայտ մարզիկ Փիթ Սամփրասի ցուցանիշը, ով առաջին տեղը զբաղեցրել էր 286 շաբաթ:
Հավելենք, որ Ֆեդերերն առաջին անգամ ATP վարկանիշային աղյուսակը գլխավորել է 2004 թվականի փետրվարի 2-ին:








































