Մադրիդի «Ռեալ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պայքարում են «Սան-Պաուլու»-ի տաղանդավոր խաղացող Լուկաս Մոուրայի տրանսֆերի ձեռքբերման համար և պաշտոնական առաջարկ են արել: Այդ մասին տեղեկացրել է բրազիլական ակումբի նախագահ Ժոաո Պաուլո դե Խեսուս Լոպեսը:
Goal.com-ը տեղեկացնում է, որ իսպանական ու անգլիական գրանդների հետ միասին խաղացողին ցանկանում է իր կազմ հրավիրել նաև Միլանի «Ինտեր»-ը:
«Մենք առաջարկ ենք ստացել «Ռեալ»-ից ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ից և հիմա ուշադիր ուսումնասիրում ենք դրանք: Հասկանալի պատճառներով այլ մանրամասներ չեմ հրապարակի: Բայց բոլորը գիտեն, որ ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 80 մլն եվրո»,- հայտարարել է «Սան-Պաուլու»-ի նախագահը:
Մոուրայի` իր ներկայիս ակումբի հետ կնքած պայմանագիրը գործում է մինչև 2015 թվականը:










































