Մադրիդի «Ռեալ»-ի և «Շալկե-04»-ի նախկին հարձակվող Ռաուլը, որը պայմանագիր է կնքել քաթարական «Ալ-Սաադ» ակումբի հետ, իսպանական մամուլին տված հարցազրույցում հրաժարվել է համեմատել «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին և «Բարսեոլնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին:
Հարկ է նշել, որ վերջին ժամանակներում շատերն են համեմատականներ անցկացնում արգենտինացու և պորտուգալացու միջև:
«Չեմ սիրում համեմատություններ կատարել: Մեսսին յուրահատուկ տաղանդ ունեցող ֆուտբոլիսը է, որը հանդես է գալիս այնպիսի բարձրակարգ խաղացողների հետ, ինչպիսիք են Չավին և Ինյեստան: Ինչ վերաբերում է Ռոլադուին, ապա նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է»,- հայտարարել է Ռաուլը:










































