Գերմանական մամուլի տեղեկացմամբ` Մյունխենի «Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստ Շտեֆան Էֆենբերգը կարծում է, որ թիմը կարող է հաջողության հասնել նաև առանց կիսապաշտպան Արիեն Ռոբենի:
Էֆենբերգը նշել է, որ հոլանդացի ֆուտբոլիստը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի թիմային խաղին:
«Նա պետք է իր ներդրումն ունենա թիմի պաշտպանական գործողություններում: Դա անհրաժեշտ է ընդհանուր հաջողության համար: Իսկ եթե նա չի ցանկանում դա անել, պետք է վաճառել նրա իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Կարծում եմ` «Բավարիա»-ն կարող է հաջողության հասնել նաև առանց Ռոբենի»,- հայտարարել է Էֆենբերգը:






































