Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է, որ երկարաձգել է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ կնքած պայմանագրի ժամկետը: Անգլիայի չեմպիոնների պաշտոնական կայքի տեղեկացմամբ` նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը:
Հիշեցնենք, որ մինչ այս հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ իտալացի մասնագետը կարող է գլխավորել Ռուսաստանի ընտրանին:








































