«Բայեր»-ի տնօրեն Վոլֆգանգ Հոլցհաուզերը հայտարարել է, որ իր թիմը մերժել է «Չելսի»-ի հարձակվող Անդրե Շյուրլեի տրանսֆերի ձեռքբերման առաջարկը:
Գերմանական ակումբի տնօրենի խոսքով` լևերկուզենյան թիմը հրաժարվել է 20 մլն եվրոյից:
«Չելսի»-ն 20 մլն եվրո է առաջարկել թիմի խաղացող Անդրե Շյուրլեի տրանսֆերի դիմաց: Մենք որոշեցինք խաղացողին պահել թիմում: Նա շատ կարևոր է ակումբի համար: Անդրեն նույնպես ցանկություն է հայտնել մնալ «Բայեր»-ում»,- ասել է Հոլցհաուզերը:









































