The Telegraph-ը հայտնում է, որ «Արսենալ»-ի ռմբարկու Ռոբին վան Պերսիի տրանսֆերի դիմաց «Յուվենթուս»-ը պատրաստ է 15 մլն ֆունտ վճարել:
Ընդ որում, հոլանդացու շաբաթական աշխատավարձը կկազմի 200 հազար ֆունտ, ինչը դարձնում է վան Պերսիին թուրինյան ակումբի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ:
Վան Պերսիի իրավունքները ձեռք բերելու պայքարում «Յուվենթուս»-ի գլխավոր հակառակորդն է «Մանչեսթեր Սիթի»-ն, որը պատրաստ է լոնդոնցիներին 20 մլն ֆունտ առաջարկել: Սակայն «քաղաքայիններ»-ը նախ պետք է հրաժեշտ տան թիմի հարձակվողներից որևէ մեկին, որպեսզի կարողանան նվազեցնել աշխատավարձի համար հատկացվող գումարի չափը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վան Պերսին հրաժարվել էր երկարաձգել «Արսենալ»-ի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը:






































