ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջիմ Բոյսը կարծիք է հայտնել, որ դիտարկվում է 2022 թվականին Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը գիշերն անցկացնելու տարբերակը: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Մտահղացումը կարող է իրականություն դառնալ, քանի որ ամռանը Քաթարում ցերեկային ջերմաստիճանը շատ բարձր է, իսկ այդ պայմաններում ֆուտբոլ խաղալը գրեթե անհնար է դառնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվելու է ձմռանը: Այդ տարբերակը հավանության էր արժանացել ֆուտբոլային բազմաթիվ մասնագետների կողմից:




































