Լոնդոնի «Չելսի»-ի նորեկ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, ով ակումբ է տեղափոխվել ֆրանսիական «Լիլ»-ից ընթացիկ ամռանը, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է պայքարել հիմնական կազմում իր տեղի համար:
«Ես գիտակցում եմ, որ ստիպված կլինեմ պայքարել «Չելսի»-ի հիմնական կազմում տեղ ունենալու համար: Հասկանում եմ, որ դա ինձ հեշտ չի տրվի: Ես տեղափովել եմ մեծ ակումբ, որտեղ պայքարելու եմ մրցանակների համար: Այստեղ կարող եմ բազմաթիվ հաջողություններ գրանցել»,- հայտարարել է բելգիացի ֆուտբոլիստը:





































