Թեհրանը Վաշինգտոնի հետ հուշագրի ստորագրումից հետո առանց որևէ խոչընդոտի պետք է նավթամթերք և նավթաքիմիական արտադրանք վաճառի: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ճեպազրույցի ժամանակ։
«Հենց հուշագիրն ստորագրվի, իսկ դա տեղի կունենա ուրբաթ օրը, Իրանը պետք է հնարավորություն ստանա նավթամթերք և նավթաքիմիական արտադրանք վաճառել», – նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։








































