Իսպանական մամուլի փոխանցմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ գոհ է անցած մրցաշրջանում թիմի ցուցադրած արդյունքներից:
Հիշեցնենք, որ «բլանկոսներ»-ը հաղթանակ են տարել ազգային առաջնությունում և հասել են Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ, որտեղ պարտություն են կրել Մյունխենի «Բավարիա»-ից հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում:
«Շատերի համար անցած մրցաշրջանը լավագույնն է ակումբի պատմության մեջ: Սա թիմի ձեռքբերումն է: «Ռեալ»-ն այնպիսի ակումբ է, որը ոգեշնչում է մարդկանց և շետը դնում է ապագայի վրա»,- հայտարարել է Պերեսը:








































