Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է հետևել Միլանի «Ինտեր»-ի պաշտպան Դուգլաս Մայկոնի ֆուտբոլային ճակատագրի շուրջ ծավալվող իրադարձություններին: Այդ մասին են տեղեկացնում իսպանական լրատվամիջոցները:
Պորտուգալացի մասնագետը մտադրություն ուներ ձեռք բերել Մայկոնի իրավունքները, սակայն Լոնդոնի «Չելսի»-ն ավելի լավ ֆինանսական պայմաններ է առաջարկել ֆուտբոլիստին: «Ռեալ»-ը չէր վճարելու Դուգլասին այնքան, որքան նա վաստակում է «Ինտեր»-ում: Մինչդեռ բրիտանացիները պատրաստ են միլանյան ակումբի պաշտպանին վճարել գրեթե նույն գումարը:
Այնուամենայնիվ, Մոուրինյոն պնդում է, որ Մայկոնն աջ պաշտպանի դիրքը զբաղեցնելու ամենահարմար թեկնածուն է: Նա այդ մասին տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը: «Ռեալ»-ը գրեթե ժամանակ չունի: Մայկոնը բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել «Չելսի»-ի հետ:







































