Monday, 22 06 2026
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա

Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար

Խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը վերջին մի քանի ամիսներին առաջին անգամ մի քանի րոպե հետևում էի Սոլովյովի հաղորդմանը, որին «հրավիրված» էր նաև քաղաքագետ Գևորգ Միրզոյանը, որին, կարծես, «մեղավոր էին նշանակել»։ Ծանր տեսարան էր։ Մարդը փորձում էր արդարանալ, փաստարկներ բերել, թե ինչու ռուսամետ ուժերին չի հաջողվել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին հեռացնել, իսկ նրան ի ցույց էին դնում, որ Ռուսաստանում «երկուսուկես միլիոն հայ է ապրում»։

Համացանցում կարճ տեսագրության հանդիպեցի։ Այս անգամ Սոլովյովի մոտ արդարանում էր Սեմյոն Բաղդասարովը, բայց՝ մի փոքր «համարձակ» տոնայնությամբ։ «Հետխորհրդային միակ երկիրը, որտեղ ռուսամետ ընդդիմության կա և փորձում է ինչ-որ բան անել, Հայաստանն» է,- հայտարարել է նա։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ «մամլիչի տակ են հայտնվել» ռուսաստանաբնակ հայազգի գործիչները, եթե Բաղդասարովը պետական հեռուստատեսության եթերից նման «երկաթե» փաստարկ է բերում։

Այսինքն, այդ մարդիկ, որ Հայաստանի հետ որևէ առնչություն չունեն, «դավաճանել» են նաև Ռուսաստանին։ Նրանց ոչ թե արդյունքն է հետաքրքրում, այլ՝ «փաստը, որ հետխորհրդային տարածքի ոչ մի երկրում, բացի Հայաստանից, ռուսամետ ուժեր չկան»։ Դա նրանց «հացն» է, իսկ թե քաղաքական գործընթացները Ռուսաստանի և Հայաստանի համար ինչ հետեւանքներ կունենան, «հետաքրքիր» չէ։

Բաղդասարովը, Միրզոյանը, Միհրանյանը և մյուսները «թքած ունեն» իրողության վրա, որ Հայաստանի նկատմամբ Կրեմլի կոշտ, անհանդուրժողական հռետորաբանությունը, որի «տրանսլյատորի» դեր իրենք են ստանձնել, հետխորհրդային երկրներում ավելի շատ հակառուսականություն է բորբոքում, քան կարող էր անել, ասենք, ղազախստանցի Օլժես Սուլեյմենովը։

Կրեմլում, կարծես, բաղդասարովներից կոպիտ հաշվետվություն են պահանջել, իսկ նրանք ի ցույց են դնում Հայաստանի ռուսամետ ընդդիմությանը՝ որպես հետխորհրդային տարածքի «միակ հաջողված պրոյեկտ»։ Այդ քարոզչությանն է լծվել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան, որի ձևակերպումները հայաստանյան «եռաֆազ» ընդդիմությունը բառ առ բառ կրկնում է։

Մոսկվան, ըստ ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովի, սպասում է ընտրությունների «վերջնական արդյունքների հրապարակմանը»։ Հայաստանի ընտրությունների լեգիտիմությունը և Նիկոլ Փաշինյանի հաղթանակը տասնյակ երկրներ ճանաչել են։ Պուտինը, ամենայն հավանականությամբ, կմիանա նրանց։ Բայց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները արմատական վերանայման կարիք ունեն։ Կրեմլը, երևի, բաղդասարովներին «պատվավոր թոշակի կուղարկի»։ Կրեմլը, սակայն, նույնը պետք է անի Հայաստանում իր կրեատուրայի նկատմամբ։ Որովհետև այդ «քաղաքական» ուժերը ռեսուրս չեն ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում