Politico պարբերականի հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուժեղացնում է ճնշումը Գերմանիայի և եվրոպական այլ երկրների վրա՝ պահանջելով վերանայել դեղորայքի գնագոյացման համակարգը։
Ամերիկյան կողմի պնդմամբ՝ ԱՄՆ-ն նոր դեղամիջոցների համար մի քանի անգամ ավելի շատ է վճարում, քան Եվրոպան, ուստի վերջինս պետք է «իր բաժինն ներդնի» նորարարական դեղերի մշակման ծախսերում։
Որպես բանակցությունների մոդել՝ Վաշինգտոնն օգտագործում է Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված համաձայնությունը, որով լոնդոնյան կողմը փոխել է դեղերի գնային քաղաքականությունը՝ ամերիկյան որոշ մաքսատուրքերից իր դեղագործական ընկերությունները պաշտպանելու դիմաց։
Ինչպես նշում է Politico-ն, ԱՄՆ-ն փորձում է երկկողմ համաձայնագրեր կնքել առանձին երկրների հետ, սակայն եվրոպական կառավարությունները զգուշավորություն են ցուցաբերում առողջապահական սահմանափակ բյուջեների պատճառով, իսկ ոլորտի փորձագետները մտահոգ են, որ ցանկացած զիջում կարող է հանգեցնել ԱՄՆ-ի կողմից նոր պահանջների առաջադրման։







































