Daily Star-ը տեղեկացնում է, որ «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն արդեն այս շաբաթ ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Ֆուտբոլիստին մոտ աղբյուրները հայտնել են, որ խաղացողը ցանկանում է մինչև նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքի մեկնարկը միանալ Իսպանիայի գործող չեմպիոնին։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նույնպես հետաքրքրվում է Մոդրիչի ծառայություններով, բայց խորվաթն իր նախապատվությունը տալիս է Իսպանիայի գործող չեմպիոնին։










































