Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարարությունն ու The Aerospace Indastries Organisation ընկերությունը հայց են ներկայացրել Ժնևի միջազգային դատարան՝ ընդդեմ ռուսական Рособоронэкспорт ընկերության:
Հայցում պահանջվում է 4 միլիարդ դոլարի փոխհատուցում՝ զենքի վաճառքի վերաբերյալ պայմանագրերի դադարեցման համար: Դեռևս հայտնի չէ, թե երբ կսկսվի տվյալ հարցով դատական գործընթացը: Չի բացառվում, որ Ժնևյան դատարանը կարող է չընդունել այդ հայցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը Ռուսաստանի դեմ միջազգային դատարան ներկայացրած իր հայցում պահանջել էր կամ կատարել 2007 թվականին կնքված և 800 միլիոն դոլար գնահատված C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ պայմանագրի կետերը, կամ էլ տուգանք վճարել: