Երեկ կայացած NHL-ի առաջնության «Բոստոն»-«Մոնրեալ» հանդիպումը նշանավորվեց մի շարք խմբակային կռիվներով։ Հանդիպման մրցավարներն ընդհանուր առմամբ 46 անգամ խաղացողներին հեռացրեցին դաշտից, ինչը գումարային արդյունքում կազմեց 187 րոպե տուգանք։ Երկրորդ խաղակեսի միջնամասում անգամ դարպասապահները խառնվեցին կռվին, բայց Թիմ Թոմասի և Քորի Փրայսայի վիճաբանությությունը երկար չտևեց. նրանց շատ արագ բաժանեցին։ Նշենք, որ հանդիպումն ավարտվեց 8։6 հաշվով։