Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրինի «Յուվենթուս»-ը կարող է փոխանակել թիմի կիսապաշտպան Սիմեոնե Պեպեի և «Զենիթ»-ի պաշտպան Բրունու Ալվեշի իրավունքները:
2011/12 թվականների մրցաշրջանում Պեպեն կարևոր նշանակություն ուներ թուրինյան ակումբի համար: Սակայն «Յուվենթուս»-ը պատրաստ է ցանկացած քայլի Բրունու Ալվեշի իրավունքները ձեռք բերելու համար:
Ավելի վաղ թուրինյան ակումբի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ֆուտբոլիստի գործողությունները` «Եվրո-2012»-ի Պորտուգալիայի հավաքականի հանդիպումների ժամանակ:









































