ՈՒԵՖԱ-ի մամլո ծառայության տեղեկացմամբ` հայտնի են «Եվրո-2012»-ի կիսաեզրափակիչ փուլը սպասարկող մրցավարական անձնակազմերը:
Առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որը կկայանա Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականների միջև հունիսի 27-ին Դոնեցկի «Դոնբաս արենա»-ում, կսպասարկի թուրք մրցավար Ջունեյտա Չակիրը: Նրան կօգնեն իր հայրենակիցներ Բախատն Դուրանը, Տարիկ Էնգյուն, Հյուսեյն Գեչեկը և Բյուլենտ Յլդիրիմը: Պահեստային մրցավարն է Դամիր Սկոմինը:
Գերմանիա–Իտալիա հանդիպման գլխավոր մրցավարն է ֆրանսիացի Ստեֆան Լանուան: Նրա օգնականներն են Ֆրեդերիկ Կանոն, Միկայել Անոնյեն, Ֆրեդի Ֆոտրելը, Ռուդի Բուկեն: Չորրորդ մրցավարն անգլիացի Հովարդ Ուեբն է: Հանդիպումը կկայանա հունիսի 28-ին Վարշավայի «Ազգային» մարզադաշտում:








































