Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավին իր հիացմունքն է հայտնել Իտալիայի ընտրանու խաղացող Անդրեա Պիրլոյի` «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակչի շրջանակներում Անգլիայի հետ կայացած խաղում իրացրած հետխաղյա 11 մետրանոց հարվածի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ խաղի ելքը վճռվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում (Իտալիան առավելության հասավ 4:2 հաշվով):
«Պիրլոն ֆենոմենալ հարված իրացրեց»,- գրել է Չավին Twitter-ի իր էջում:









































